ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Մարկո Ռուբիոյի հայտարարությունը. Արտասահմանյան օգնությունը բարեգործություն չէ, դրա նպատակն է առաջ մղել ԱՄՆ ազգային շահերը

20:17, 09.06.2025

ԱՄՆ Պետդեպարտամենտը սոցիալական ցանցերում տարածում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մեջբերումը, որտեղ Ռուբիոն ասում է. «Արտաքին օգնությունը պետք է ուղղված լինի մեր ազգային շահերին, և մենք պետք է ստեղծենք Պետդեպարտամենտ, որը կապահովի դա»։

Բացի այդ, Պետդեպարտամենտը բացիկի տեսքով տարածում է Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, որտեղ Ռուբիոն նշում է, որ «արտաքին օգնությունը բարեգործություն չէ»։ «Դրա նպատակն է առաջ մղել Միացյալ Նահանգների ազգային շահերը», – ասում է Մարկո Ռուբիոն։

Հիշեցնենք, որ երդմնակալությունից հետո Դոնալդ Թրամփի վարչակազմը կասեցրեց արտաքին օգնության ծրագրերը։

Նմանատիպ