ԱՄՆ պետդեպարտամենտ. Էնթոնի Բլինկենը Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները չեն կայանա առանց Ուկրաինայի
ԱՄՆ պետդեպարտամենտ. Էնթոնի Բլինկենը Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները չեն կայանա առանց Ուկրաինայի

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։

Տեղեկությունը տարածում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Պետքարտուղարը վերահաստատել է իր աջակցությունը դիվանագիտությանը և ասել, որ Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները չեն կայանա առանց Ուկրաինայի։ Եթե Ռուսաստանը ընտրի հակամարտության ուղին, ապա ԱՄՆ-ը, նրա գործընկերներն ու դաշնակիցները պատրաստ են հսկայական տնտեսական գին ստիպել վճարել Ռուսաստանին, ուժեղացնել ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը իր դաշնակիցների շրջանում և մեծացնել Ուկրաինայի պաշտպանական օգնությունը»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։