ԱՄՆ-ի պետական դեպարտամենտ - Ռուսաստանի գործողություններն ավելացնում են միջուկային նյութերի տարածման ռիսկը
Ռուսաստանի գործողություններն ավելացնում են միջուկային նյութերի տարածման ռիսկը,- այս մասին հայտարարություն են արել ԱՄՆ-ի պետական դեպարտամենտում: Պետական քարտուղարի օգնական Քրիսթոֆեր Ֆորդի խոսքով, ատոմային էներգիայի համաշխարհային գործակալության ծրագրին, որը ղեկավարում է ռադիոակտիվ նյութերի անօրեն տարածման հետ կապված միջադեպերը, վտանգ է սպառնում Ռուսաստանի գործողությունների պատճառով:
Նրա խոսքով, այս ծրագիրը բազա են ներառել 2006 թվականին Կրեմլի կողմից Ալեքսանդր Լիտվինենկոյին թունավորելու համար հատկացված պոլոնիումը:
Ֆորդը ընդգծել է նաև այն փաստը, որ 1990-2000 թվականներին բացահայտվել են ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության փաստեր նախկին Խորհրդային միության անդամ Հանրապետություններում՝ Վրաստանում և Մոլդովայում: