ԱՄՆ պատերազմի քարտուղարի օգնականի տեղակալը հանդիպումներ է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարությունում
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հյուրընկալել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի օգնականի տեղակալ Էնդրյու Լումիսին։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Էնդրյու Լումիսը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանիի հետ։
Նախարարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Վրաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը և ապագա հեռանկարները։
«Զրույցը շոշափել է տարածաշրջանի անվտանգության միջավայրը և մարտահրավերները, վրացական և ամերիկյան զինվորականների երկարաժամկետ համատեղ ներդրումը միջազգային առաքելություններում, վրաց-ամերիկյան համատեղ զորավարժություններում և այլ ծրագրերում։
Վրաստանի պաշտպանության նախարարություն կատարած այցի ընթացքում ԱՄՆ պատերազմի քարտուղարի օգնականի տեղակալը հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պաատա Պատիաշվիլիի և պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Իրակլի Ճիճինաձեի հետ։
Պաշտպանության նախարարության ղեկավարները շնորհակալություն են հայտնել Էնդրյու Լումիսին և պատվիրակությանը այցի համար և ընդգծել այցի կարևորությունը պաշտպանության ոլորտում երկկողմ կապերի ամրապնդման գործում։
Հանդիպումներին մասնակցել են Վրաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քորթնի Օստրիանը և ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Ջոնաթան Ադամսը, ինչպես նաև ԱՄՆ պատվիրակության անդամները», – նշվում է տեղեկատվության մեջ։