ԱՄՆ-ի պաշտպանության հեղինակավորված ակտի գրառումը հաստատում է, որ Վրաստանը ԱՄՆ-ի քաղաքական օրակարգում գտնվում է առաջատար դիրքերում. Դավիթ Զալկալիանի
ԱՄՆ-ի ազգային պաշտպանության հեղինակավորված ակտում Վրաստանի մասին գրառումը նման ծավալով և այս տեսքով գրվել է առաջին անգամ,-այս մասին լրագրողներին է ասել Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Նրա խոսքերով, նշված գրառման առկայությունը շատ ողջունելի իրադարձություն է և հաստատում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի հստակ երկկուսակցական աջակցությունը Վրաստանի նկատմամբ:
«Սա հաստատում է, որ Վրաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական օրակարգում գտնվում է առաջատար դիրքերում: Կարևոր է նշվի նաև այն, որ Վրաստանը հիշատակվում է Եվրոպայի անվտանգության կոնտեքստում: Դա նշանակում է, որ Վրաստանի անվտանգությունը ուղիղ կապ ունի Եվրոպայի անվտանգության հետ և հակառակը: Կարևոր է նաև, որ ակտում խոսվում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության մասին: Ինչպես նաև աջակցություն է արտահայտվել Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրմանը»,-հայտարարել է Զալկալիանին:
ԱՄՆ-ի պաշտպանության հեղինակավորված ակտում Վրաստանը քննարկված է որպես ԱՄՆ-ի դաշնակիցը և գործընկերը:
Հեղինակ -
Edgar Barsegyan