ԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են պաշտպանական քաղաքականության օրինագծի վերջնական տեքստը, որը ներառում է ազգային անվտանգության ծախսերը
ԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են պաշտպանության քաղաքականության վերջնական օրինագիծը, որը ներառում է ազգային անվտանգության ծախսերը։
Fox News-ի հաղորդմամբ՝ օրինագծով նախատեսվում է 2026 թվականին ազգային պաշտպանության համար հատկացնել 901 միլիարդ դոլար, ինչը 8 միլիարդով ավել է, քան Սպիտակ տան առաջարկած գումարը։ Փաստաթղթում անդրադարձ կա նաև Ուկրաինային։
Մասնավորապես, օրինագիծը նախատեսում է տարեկան 400 միլիոն դոլարի աջակցություն Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակում։
Օրինագծում ներառված են նաև դրույթներ, որոնք փոխում են Չինաստանի հետ տնտեսական և ռազմական մրցակցության բնույթը՝ ներառյալ նոր ներդրումային սահմանափակումներ, Պենտագոնի մատակարարման շղթաներում որոշ չինական տեխնոլոգիաների օգտագործման արգելք, ինչպես նաև դիվանագիտական և հետախուզական ջանքերի ընդլայնում։
Մեդիայի տվյալներով՝ օրինագծի քվեարկությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում սպասվում է առաջիկա օրերին, այնուհետև այն կուղարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը։