ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Մոսկվա

12:55, 25.04.2025

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի Վնուկովոյի միջազգային օդանավակայանում։

Ուիթքոֆը, ըստ ամենայնի, այսօր հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ շարունակելու ռուս-ուկրաինական խաղաղության բանակցությունները։

Հանդիպման մանրամասների վերաբերյալ առայժմ ոչ Սպիտակ տանը, ոչ էլ Կրեմլում հայտարարություններ չեն արվել։

Նմանատիպ