ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլը Մինսկում հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
ԱՄՆ նախագահի Բելառուսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլը ժամանել է Մինսկ և հանդիպել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Լուկաշենկոն հանդիպման ժամանակ ասել է, որ Բելառուսը բաց է Միացյալ Նահանգների հետ ցանկացած հարց քննարկելու համար, սակայն պայմանավորվածությունները պետք է խստորեն պահպանվեն։
«Իհարկե», – պատասխանել է Ջոն Քոուլը։
Ալեքսանդր Լուկաշենկոն նաև նշել է, որ կողմերն արդեն մի շարք համաձայնությունների են հասել տնտեսական հարաբերությունների վերաբերյալ։
«Ահա թե ինչու ես հրավիրել եմ վարչապետին, որը ձեզ և բոլոր ներկաներին կտեղեկացնի մեր պայմանավորվածությունների կատարման մասին», – ասել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն Քոուլին ասել է, որ բելառուսական հասարակությունը մեծ հետաքրքրությամբ է հետևում իր այցելություններին։
«Մեր հարևանները և այլ պետությունների ղեկավարները ուշադիր հետևում են մեր հանդիպմանը», – ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Իր հերթին Ջոն Քոուլը Լուկաշենկոյին փոխանցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ողջույնները։
«Նա լիովին աջակցում է մեր բոլոր գործողություններին», – ասել է նա։