ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոլը Մինսկում հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

16:14, 12.09.2026

Բելառուսի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլը ժամանել է Մինսկ և հանդիպել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ցանկացած հարց, սակայն ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է խստորեն պահպանվեն։

«Իհարկե»,- պատասխանել է Ջոն Քոուլը։

Ալեքսանդր Լուկաշենկոն նաև նշել է, որ կողմերն արդեն իսկ բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերել տնտեսական հարաբերությունների վերաբերյալ։

«Հենց այդ պատճառով էլ հրավիրել եմ վարչապետին, ով ձեզ և այստեղ ներկա բոլոր անձանց կտեղեկացնի մեր պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին»,- նշել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն Քոուլին հայտնել է, որ բելառուսական հանրությունը մեծ հետաքրքրությամբ է հետևում նրա այցերին։

«Մեր հարևաններն ու աշխարհի այլ առաջնորդներ ուշադրությամբ հետևում են մեր հանդիպմանը»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Իր հերթին, Ջոն Քոուլը Լուկաշենկոյին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ողջույնները։

«Նա լիովին աջակցում է մեր բոլոր գործողություններին»,- ասել է նա։

Նմանատիպ