ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջեֆ Լենդրին ժամանել է Գրենլանդիա
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջեֆ Լենդրին ժամանել է Գրենլանդիա

ԱՄՆ նախագահի Գրենլանդիայի հարցերով հատուկ ներկայացուցիչը այցելել է Գրենլանդիա, հաղորդում են դանիական լրատվամիջոցները:

Ջեֆ Լենդրին ժամանել է Նուուկ, որտեղ կհանդիպի տեղացիների հետ:

«Ես երեկ ուշ գիշեր խոսեցի Թրամփի հետ, և նա ասաց. Գնացեք այնտեղ և ձեռք բերեք որքան հնարավոր է շատ ընկերներ: Ես այստեղ եմ լսելու և սովորելու համար», – ասել է Լանդրին։

Լրագրողները Լանդրիին նաև հարցրին, թե արդյոք նրա այցը կապված է Թրամփի՝ Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու ծրագրի հետ, ինչը նա հերքեց։

«Ես այստեղ եմ պարզապես հարաբերություններ կառուցելու, լսելու և սովորելու, ինչպես նաև տեսնելու, թե արդյոք հնարավորություն կա ընդլայնելու ԱՄՆ-ի, Գրենլանդիայի և Դանիայի միջև հարաբերությունները։ Սա հիանալի օր է», – ասաց Թրամփի հատուկ ներկայացուցիչը։

Դանիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գրենլանդիայում գտնվող ամերիկյան պատվիրակությունը գլխարկներ է կրում, որի վրա գրված է. «Կրկին մեծացնենք Ամերիկան»։