ԱՄՆ նախագահը կարող է թույլատրել եվրոպական երկրներին ամերիկյան զենք գնել Ուկրաինայի համար
ԱՄՆ նախագահը կարող է եվրոպական երկրներին լիազորել ամերիկյան զենք գնել Ուկրաինայի համար։ Լրագրողի այն հարցին, թե թույլ կտա՞ Եվրոպային ամերիկյան արտադրության զենք վաճառել Ուկրաինային, Դոնալդ Թրամփը դրական է պատասխանել։
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները նախատեսվում է սկսել փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում, թեև, ըստ նախկին տեղեկությունների, Ուկրաինան դժվար թե անմիջականորեն ներգրավվի այդ բանակցություններում։
Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը Fox News Sunday-ին տված հարցազրույցում ասել է, որ բանակցությունները ներառում են պատերազմի մշտական ավարտ ապահովելու հիմնական սկզբունքները։