ԱՄՆ-ն Ուկրաինային 200 մլն դոլարի օգնություն կտրամադրի

20:49, 12.03.2022

ԱՄՆ-ը 200 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային,- այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Փաստաթղթում ասվում է, որ նախագահ Բայդենը Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ և օրենքով իր լիազորությունների շրջանակներում լիազորում է ԱՄՆ-ի պետքարտուղարին՝ 200 մլն դոլար ծախսել Ուկրաինայում զորավարժությունների վրա։

ԱՄՆ-ի Կոնգրեսի օգնության ակտի 506-րդ հոդվածի համաձայն հուշագիրը ստորագրել է նախագահ Ջո Բայդենը։

Նմանատիպ