ԱՄՆ-ն Ուկրաինային կվաճառի Hawk հրթիռային համակարգի սարքավորումներ 108 միլիոն դոլարով
ԱՄՆ-ն Ուկրաինային կվաճառի Hawk հրթիռային համակարգի սարքավորումներ 108 միլիոն դոլարով

ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների վաճառքը 108 միլիոն դոլար արժողությամբ, հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Նրանց խոսքով՝ որոշումը պատասխան է Ուկրաինայի իշխանությունների խնդրանքին։

Պետդեպարտամենտը նշում է, որ Hawk հրթիռային համակարգը կօգնի Ուկրաինային հաղթահարել ներկա և ապագա սպառնալիքները։

«Առաջարկվող վաճառքը կբարելավի Ուկրաինայի կարողությունը հաղթահարելու ներկա և ապագա սպառնալիքները՝ նրան տրամադրելով լրացուցիչ սարքավորումներ՝ պաշտպանական և տարածաշրջանային անվտանգության առաքելություններ իրականացնելու համար՝ ավելի ուժեղ ինտեգրված օդային պաշտպանության հնարավորություններով։ Ուկրաինան դժվարություն չի ունենա այս կարողությունն ու ծառայությունը իր զինված ուժերում ինտեգրելու հարցում», – ասվում է հայտարարության մեջ։