ԱՄՆ-ն Սիրիայում իրականացրել է հրթիռային հարված. Վաշինգտոնի լրատվությամբ թիրախը ահաբեկիչների դիրքերն էին
ԱՄՆ-ն Սիրիայում իրականացրել է հրթիռային հարված. Վաշինգտոնի լրատվությամբ թիրախը ահաբեկիչների դիրքերն էին

ԱՄՆ-ն հրթիռակոծել է Սիրիայում գտնվող «Ալ-Քաիդա» կազմակերպության առաջնորդների դիրքերը: Ինչպես հայտարարել են  Վաշինգտոնում, ահաբեկչական խմբավորման օբյեկտները  տեղակայված էին Իդլիբ գավառում: ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարական շտաբում պարզաբանել են, որ հրթիռակոծման թիրախ են հանդիսացել այն լիդերները, որոնք վտանգ են ներկայացնում Միացյալ Նահանգների և նրա գործընկեր պետությունների քաղաքացիներին:

Նրանց խոսքով, հատուկ գործողության արդյունքում ահաբեկիչներն այլևս չեն կարողանա կազմակերպել նոր հարձակումներ: Դրա հետ մեկտեղ Սիրիայում գործող իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ ԱՄՆ-ի հրթիռակոծման արդյունքում զոհվել է առնվազն 40 քաղաքացիական անձ: Սակայն այս տեղեկությունը չի հաստատվել: