ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Վրաստանին, ինչպես պաշտպանունակության հզորացման, այնպես էլ երկրի եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման գործընթացում. Ջեյմս Մետիս
ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Վրաստանին, ինչպես պաշտպանունակության հզորացման, այնպես էլ երկրի եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման գործընթացում. Ջեյմս Մետիս

Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Վրաստանին, ինչպես պաշտպանունակության հզորացման, այնպես էլ երկրի եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման գործընթացում,-այս մասին ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Ջեյմս Մետիսը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է Մյունխենի անվտանգության 54-րդ կոնֆերանսի շրջանակներում:

Վարչապետը ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարին շնորհակալություն է հայտնել Վրաստանին աջակցելու համար և նշել, որ անցած տարին, ԱՄՆ-ի նոր վարչակազմի աջակցությամբ երկկողմ համագործակցությունում եղել է առանձնապես հաջող:

Կողմերը հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև զրուցել են Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ագրեսիվ գործողությունների ևմարդու իրավունքների տեսանկյունից ստեղծված իրավիճակի շուրջ: Հանդիպմանը ընդգծվել է Վրաստանի պատրաստակամությունը, հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և Ժնևյան միջազգային բանակցությունների ձևաչափով հիմնական հարցերի վրա արդյունքին հասնելու կարևորությունը:

Վարչապետը Ջեյմս Մետիսին շնորհակալություն է հայտնել նաև Վրաստանի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից իրականացրած քայլերի համար: ՈՒշադրություն է դարձվել պաշտպանության ոլորտում իրականացրած և ընթացիկ բարեփոխումների վրա:

Կողմերը զրուցել են նաև Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրման հեռանկարների և դաշինքի գալիք գագաթնաժողովի մասին: Հանդիպմանը նշվել է, որ ԱՄՆ-ն հստակ աջակցում է Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրմանը և այս դիրքորոշումը չի փոխվելու:

ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը ընդգծել է Վրաստանի կարևորագույն դերը միջազգային խաղարարար առաքելություններում և հայտարարել, որ այդ գործողությունները կարևոր են ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ գլոբալ անվտանգության համար:

Հանդիպմանը նշվել է նաև Վրաստանում իրականացրած հաջող տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումները, որոնք աջակցում են եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրմանը: Վրաստանի վարչապետը ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարին ցավակցել է Ֆլորիդայի նահանգի դպրոցներից մեկում հարձակման հետևանքով զոհվածների կապակցությամբ, որի պատճառով ԱՄՆ-ում հայտարարվել է 5-օրյա սուգ: