ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» նկատմամբ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» նկատմամբ։

Ինչպես ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը հայտարարել է, նոր պատժամիջոցները նպատակ ունեն մեծացնել ճնշումը Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա և սահմանափակել Կրեմլի կարողությունը եկամուտ ստանալու՝ պատերազմը շարունակելու համար։

«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել պատերազմի խաղաղ կարգավորմանը, և երկարատև խաղաղությունը լիովին կախված է Ռուսաստանի պատրաստակամությունից՝ մասնակցելու բարի կամքի բանակցություններին: Ֆինանսների նախարարությունը կշարունակի օգտագործել իր լիազորությունները՝ աջակցելու խաղաղության գործընթացին», – ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, ինչպես նշել է Ֆինանսների նախարար Սքոթ Բեսանտը, ժամանակն է դադարեցնել սպանությունները և հասնել հրադադարի։

«Այս անիմաստ պատերազմը դադարեցնելու Պուտինի մերժմանն ի պատասխան, Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների նկատմամբ, որոնք ֆինանսավորում են Կրեմլի ռազմական մեքենան: Ֆինանսների նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ նախագահ Թրամփի՝ ևս մեկ պատերազմը դադարեցնելու ջանքերին աջակցելու համար: Մենք կոչ ենք անում մեր դաշնակիցներին միանալ մեզ այս պատժամիջոցները պահպանելու գործում», – ասել է Բեսանտը։