ԱՄՆ-ն պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ ուղիղ բանակցությունների
ԱՄՆ-ն պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ ուղիղ բանակցությունների

ԱՄՆ-ն պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ ուղիղ բանակցությունների՝ առանց նախապայմանների, չնայած Կիմ Չեն Ընի ռեժիմը պետք է պատրաստ լինի բանակցությունները շարունակելու համար միջուկային եւ բալիստիկ ծրագրերի հետ կապված «այլ ընտրություն կատարելու»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Մենք պատրաստ ենք ցանկացած ժամանակ, երբ Հյուսիսային Կորեան կցանկանա խոսել, եւ մենք պատրաստ ենք առաջին հանդիպումն անցկացնել առանց նախապայմանների»,- ասել է Թիլերսոնը՝ ելույթ ունենալով Վաշինգթոնում Ատլանտյան խորհրդում: «Եկեք հանդիպենք: Եթե ուզում եք, կարող ենք եղանակից խոսել: Կարող ենք այն մասին խոսել՝ սեղանը քառակուսի է, թե կլոր… Այնուհետեւ մենք կարող ենք «ճանապարհային քարտեզ» մշակել այն մասին, թե ինչի ենք ձգտում»,- նշել է նա: