ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի «ստվերային նավատորմի» նկատմամբ

22:50, 08.10.2026

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի «ստվերային նավատորմի» նկատմամբ: Երկրի ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն՝ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել ֆիզիկական անձանց, ցանցերի և 17 նավերի նկատմամբ, որոնք ներգրավված են իրանական հում նավթի, նավթամթերքի և քիմիկատների տեղափոխման մեջ:

«Ռոյթերս»-ը գրում է, որ պատժամիջոցները «Տնտեսական ճնշման գործողության» մասն են, որի նպատակն է Թեհրանի տնտեսական թուլացումը և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ/IRGC) ֆինանսավորման աղբյուրների կրճատումը:

«Այսօրվա գործողությունը ներկայացնում է ամենանշանակալի հարվածը Իրանի մնացած ապօրինի ծովային ենթակառուցվածքին, քանի որ այն չեզոքացնում է ստվերային նավատորմի ճնշող մեծամասնությունը: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կտրում է ռեժիմի ապօրինի եկամտի վերջին հիմնական աղբյուրը և ուժեղացնում միջազգային ճնշումը՝ Թեհրանին պատասխանատվության ենթարկելու համար»,- հրատարակությանը հայտնել է ֆինանսների նախարարության ներկայացուցիչը:

Ի գիտություն՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև փոխըմբռնման հուշագրի ձախողումից հետո ԱՄՆ-ն հուլիսի 14-ին վերասահմանել է Իրանի նավահանգիստների շրջափակումը:

Նմանատիպ