ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին

11:22, 12.07.2026

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանին հարվածները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Թեհրանը հարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող նավթատարի վրա և կրկին փակել այն։

ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել իրանական 140 ռազմական թիրախների, այդ թվում՝ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի, կապի ցանցերի և ափամերձ հսկողության կետերի վրա։

Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այս շաբաթ Իրանին հարվածների երրորդ փուլն է սկսել՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Կիպրոսի դրոշի ներքո նավարկող նավթատարի վրա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարձակման։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ հարձակմանը ի պատասխան՝ Իրանը հարձակվել է Հորդանանում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Քուվեյթում և Քաթարում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների վրա։

Նմանատիպ