ԱՄՆ-ն Նիգերիայում ռմբակոծել է «Իսլամական պետության» հետ կապված «Լակուրավա» խմբավորումը
ԱՄՆ-ը Նիգերիայում ռմբակոծել է «Իսլամական պետության» հետ կապ ունեցող «Լակուրավա» խմբավորմանը։
Հարվածը իրականացվել է Սոկոտո նահանգում՝ Նիգերի սահմանին մոտ տարածքում, որտեղ իսլամիստները կազմակերպել էին ճամբարներ։ Այս պահին զոհերի և վիրավորների թվի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան, սակայն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Նիգերիայի իշխանությունները հաստատում են, որ իսլամիստները ոչնչացվել են։
Նիգերիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ համատեղ գործողությունը երկար ժամանակ էր նախապատրաստվում, և նա չի բացառել նաև հետագա հարվածների իրականացումը։
Հատկանշական է, որ անցած շաբաթ «Իսլամական պետության» դեմ գործողությունների շրջանակում ԱՄՆ-ը լայնածավալ հարվածներ էր հասցրել Սիրիայում իսլամիստների ավելի քան 70 դիրքերի վրա։