ԱՄՆ-ն Իրանում՝ Նաթանզի միջուկային օբյեկտի ուղղությամբ, հարվածներ է հասցրել բունկերակործան հրթիռներով
ԱՄՆ-ն Իրանում՝ Նաթանզի միջուկային օբյեկտի ուղղությամբ, հարվածներ է հասցրել բունկերակործան հրթիռներով։ Այս մասին տեղեկություն է տարածում իսրայելական մեդիան։
Իրանի ատոմային էներգիայի գործակալության փոխանցմամբ՝ տարածքի զննության արդյունքում ռադիոակտիվ աղտոտման կամ արտահոսքի հետքեր չեն հայտնաբերվել։
ՄԱԿ-ի Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը կոչ է անում ԱՄՆ-ին և Իսրայելին «ռազմական զսպվածություն» ցուցաբերել միջուկային օբյեկտների մերձակայքում՝ միջուկային միջադեպերից խուսափելու համար։
Հատկանշական է, որ 2025 թվականի հունիսին Ֆորդոյի և Նաթանզի ստորգետնյա միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի զանգվածային ավիահարվածների ժամանակ արձակվել էին տասնյակ GBU-57 տեսակի ռումբեր։