ԱՄՆ-ն հաստատում է իր անխախտ աջակցությունը, ռուսական ագրեսիայի վտանգի դեմ կանգնած Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ. Մայք Պոմպեո
ԱՄՆ-ն հաստատում է իր անխախտ աջակցությունը, ռուսական ագրեսիայի վտանգի դեմ կանգնած Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ. Մայք Պոմպեո

ԱՄՆ-ն հաստատում է իր անխախտ աջակցությունը, ռուսական ագրեսիայի վտանգի դեմ կանգնած Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ,-այս մասին ասված է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար, Մայք Պոմպեոյի կողմից Գիորգի Գախարիային ուղարկված նամակում, որով նա շնորհավորել է Գիորգի Գախարիային վարչապետի պաշտոնը զբաղեցնելու առթիվ:

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության լրատվությամբ, պետքարտուղարը շնորհավորանքում ընդգծում է ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության քարտիայի շրջանակներում երկկողմ հարաբերությունների խորացման կարևորությունը:

Պոմպեոն նշում է, որ ԱՄՆ-ն հավատրարիմ է 2008 թվականի ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի որոշմանը, որի համաձայն Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ: