ԱՄՆ-ն ևս 30 օրով երկարաձգել է ռուսական նավթի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացումը
ԱՄՆ-ն ևս 30 օրով երկարաձգել է ռուսական նավթի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացումը։ Այս մասին տեղեկությունը տարածում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Որոշման համաձայն՝ երկրները կկարողանան ռուսական նավթ և նավթամթերք գնել մինչև մայիսի 16-ը։
Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության տվյալներով՝ արտոնյալ թույլտվությունը ներառում է ռուսական նավթի վաճառքը, փոխադրումը և բեռնաթափումն այն լցանավերից, որոնց բեռնումը տեղի է ունեցել մինչև ապրիլի 17-ը։
Իրանում պատերազմի ֆոնին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 30-օրյա արտոնյալ թույլտվությունը հրապարակել էր մարտի 12-ին՝ այն բանից հետո, երբ Իրանի հետ պատերազմի ընթացքում Հորմուզի նեղուցը շրջափակվել էր։