ԱՄՆ-ն և «Թալիբանը» պայմանավորվել են խաղարարար պայմանագրի նախագծի վերաբերյալ
ԱՄՆ-ն և «Թալիբան» շարժումը պայմանավորվել են խաղարարար պայմանագրի նախագծի վերաբերյալ: Այս մասին հայտարարությունը արել է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ, Զալմայ Խալիլզադը, որը գտնվում էր Քաբուլում:
«Մենք ունենք նախագիծ, որի շուրջ պետք է աշխատենք, մինչև այն կվերածվի պայմանագրի»,-հայտարարել է Խալիլզադը:
Նրա խոսքերով, համաձայնության աշխատանքային վարկածով, թալիբները պատասխանատվություն են կրում, որ Աֆղանստանը չի վերածվի ահաբեկիչների ռազմակայանի:
Միևնույն ժամանակ ամերիկացի զինվորականները հեռանալու են Աֆղանստանից: Ի պատասխան դրա «Թալիբանը» դադարեցնելու է կրակը և բանակցություններ է սկսելու իշխանությունների հետ:
«Թալիբանի» ներկայացուցիչները հայտարարում են, որ Աֆղանստանի նախագահ Աշրափ Ղանիի հետ բանակցություններ կսկսեն այն բանից հետո, ինչ ամերիկացի զինվորականները կլքեն երկիրը:
Հեղինակ -
Edgar Barsegyan