ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել քաղաքացիական ատոմային էներգիայի վերաբերյալ

16:56, 23.07.2026

ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան պատմական համաձայնագիր են ստորագրել քաղաքացիական միջուկային էներգիայի վերաբերյալ։

Ռոյթերսի փոխանցմամբ՝ համաձայնագիրը թույլ կտա թագավորությանը կառուցել միջուկային ռեակտորներ՝ օգտագործելով ամերիկյան տեխնոլոգիաներ և հարստացնել ուրան։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Սաուդյան Արաբիայի հետ քաղաքացիական միջուկային համաձայնագրի շուրջ աշխատանքները տարեցտարի շարունակվում են՝ թե՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին վարչակազմի, թե՛ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։

Այնուամենայնիվ, համաձայնագիր դեռևս չի կնքվել, մասամբ՝ չտարածման կազմակերպությունների կողմից նախազգուշացումների պատճառով, որ նման համաձայնագիրը կբացի Սաուդյան Արաբիայի ճանապարհը միջուկային զենք մշակելու համար։

Բայդենի վարչակազմի կողմից քննարկված ծրագրից տարբերվող՝ նոր համաձայնագիրը չի ներառում այսպես կոչված լրացուցիչ արձանագրությունը, որը թույլ է տալիս ՄԱԿ-ի Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը անցկացնել անակնկալ և լայնածավալ ստուգումներ։

Նմանատիպ