ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան ստորագրել են անվտանգության համաձայնագիր
ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան ստորագրել են անվտանգության համաձայնագիր։
ՄԱԿ-ում ելույթ ունենալուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Գրենլանդիայի և Դանիայի ղեկավարների հետ։
Թրամփը համաձայնագիրը որակել է որպես «երկար գործընթացի արդյունք» և ասել, որ այն կհարթի ճանապարհը երեք ստորագրողների միջև «երկար և հրաշալի հարաբերությունների»։
Չնայած Գրենլանդիան ինքնիշխան տարածք է, այն Դանիայի Թագավորության մաս է կազմում։ Դանիան է վարում իր արտաքին քաղաքականությունը։ Մանրամասները քիչ են, բայց Թրամփն իր ելույթում ասել է, որ Միացյալ Նահանգները Գրենլանդիայում կկառուցի «երկու ամենակարևոր ռազմական բազաները»։
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն ասել է, որ նոր համաձայնագիրը լուծում է ԱՄՆ անվտանգության հետ կապված մտահոգությունները՝ կապված օտարերկրյա հակառակորդների կողմից կղզում հենարան ձեռք բերելու հետ՝ հարգելով Դանիայի և Գրենլանդիայի ներքին իրավունքները։
Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդրիկ Նիլսենը նույնպես գովաբանել է անվտանգության համաձայնագիրը։
«Մենք ենք, եղել ենք և կշարունակենք լինել Միացյալ Նահանգների հավատարիմ բարեկամը և Արևմտյան դաշինքի մաս։ Ձեր անվտանգությունը մեր անվտանգությունն է, և մեր անվտանգությունը ձերն է… Սա փոխշահավետ համաձայնագիր է», – նշել է Նիսլենը։