ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի նախագահ. Իլիա Երկրորդի մահը մեծ կորուստ է բոլոր հավատացյալների համար. իմ անկեղծ ցավակցությունները վրաց ժողովրդին
WASHINGTON, DC - January 18: Rep. Vicky Hartzler (R-MO) speaks at a news conference announcing a new division on Conscience and Religious Freedom at the Department of Health and Human Services January 18, 2018 in Washington, DC. The new division, part of the department's Office of Civil Rights, will aide medical professionals who object to certain procedures on religious grounds. (Photo by Aaron P. Bernstein/Getty Images)
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի նախագահ Վիքի Հարցլերը ցավակցություն է հայտնում վրաց ժողովրդին՝ Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ:
«Խորապես վշտացած ենք այս տխուր լուրը լսելով։ Սա մեծ կորուստ է ավտոկեֆալ (ինքնագլուխ) ուղղափառ եկեղեցու և բոլոր հավատացյալների համար։ Իմ անկեղծ կարեկցանքն ու ցավակցությունն եմ հայտնում դեսպանին, դեսպանատանը և ողջ վրաց ժողովրդին», — հայտարարում է Հարցլերը:
Տեղեկացնենք, որ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդին կհուղարկավորեն կիրակի օրը՝ մարտի 22-ին, Սիոնի տաճարում։ Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը վախճանվել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում