ԱՄՆ-ի կոնգրեսում Վրաստանի առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ կայացել է տոնական ընդունելություն
Վրաստանի բարեկամների խմբի համանախագահներ՝ կոնգրեսական Թեդ Պոյի և կոնգրեսական Ջերալդ Քոնոլիի անունից, ԱՄՆ-ի կոնգրեսում, Վրաստանի առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ կայացել է տոնական ընդունելություն, որին ներկա է գտնվել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վարչապետը բարեկամների խմբի համանախագահներին և Վրաստանի բարեկամներին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-Վրաստան գործընկերության առավել խորացման գործում ունեցած ավանդի և աջակցության համար:
Ընդունելությանը իր խոսքով ելույթն Գիորգի Կվիրիկաշվիլին սկսել է Աֆղանստանում վիրավորում ստացած ռազմական զինծառայողի մասին խոսելով, ով վերականգնողական կուրս է անցնում Վաշինգտոնում:
Նրա խոսքով, Վրաստանը հպարտ է ընդհանուր անվտանգության օրակարգի իրականացման գործում ունեցած ներդրումով, որն այս կոնֆլիկտներում, Ամերիկայի միացյալ նահանգներից հետո, մեկ բնակչի հաշվով կորցրել է ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած երկրից ավելի շատ զինծառայող: