ԱՄՆ-ի կոնգրեսում ներկայացրել են Սիրիայի կողմից Վրաստանի բռնազավթված տարածքների «անկախության» ճանաչումը դատապարտող բանաձև
ԱՄՆ-ի կոնգրեսում ներկայացրել են Սիրիայի կողմից Վրաստանի բռնազավթված տարածքների «անկախության» ճանաչումը դատապարտող բանաձև

ԱՄՆ-ի կոնգրեսում ներկայացրել են Սիրիայի կողմից Վրաստանի բռնազավթված տարածքների «անկախության» ճանաչումը դատապարտող բանաձև,- այս մասին տեղեկություն է տարածում ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանությունը:

Բանաձևի (H. Res. 1030) հովանավորն է կոնգրեսմեն Ֆրանցիս Ռունը (հանրապետական – Ֆլորիդայի նահանգ): Փաստաթուղթն այս պահի դրությամբ ունի վեց հովանավոր կոնգրեսական, ինչպես Հանրապետական, այնպես էլ ժողովրդավարական կուսակցությունից:

Բանաձևը Վրաստանի նկատմամբ ԱՄՆ-ի անվերապահ և հզոր աջակցության ևս մեկ հստակ արտահայտումն է:

Փաստաթղթում ընդգծված է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ԱՄՆ-ի կայուն աջակցությունը և դատապարտված՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի շրջանների – Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» օկուպացիան:

«Դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության վասալ պետության՝ Սիրիայի Արաբական Հանրապետության կողմից Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» շրջանների անկախության ճանաչումը»,- նշված է բանաձևում:

Բանաձևն ընդգծում է միջազգային խաղաղարար առաքելություններում Վրաստանի կողմից ունեցած կարևոր ավանդը և Եվրասիա մայրցամաքում խաղաղության տարածման և ժողովրդավարության ապահովման ոլորտում Վրաստանի վստահելի գործընկերությունը»,- ասվում է բանաձևում: