ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը հանդիպել է Հայաստանի խորհրդարանի նախագահին

14:02, 18.09.2022

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին երկօրյա այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Ըստ հայկական լրատվամիջոցների, Սիմոնյանը ողջունել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան և ընդգծել, որ նրա այցը տեղի է ունենում երկրի համար ամենադժվար ժամանակաշրջանում և այս քայլը բարձր է գնահատվում։

«Ինչպես գիտեք, սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ագրեսիայի նոր փուլ սկսեց Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։ Ադրբեջանի զինված ուժերը ծանր հարվածներ են հասցրել ոչ միայն հայկական սահմանային դիրքերին, այլև բազմաթիվ բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների։ Ցավոք սրտի, ունենք զոհեր»,- ասաց Սիմոնյանը։

Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին սեպտեմբերի 14-ին ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության համար։

Ներկայացուցիչների պալատի նախագահն իր հերթին ասել է, որ ամերիկյան կողմը մեծ նշանակություն է տալիս անվտանգության գործոնին։

«Երբ մենք այցելում ենք կոնկրետ երկիր, մեզ համար կարևոր է անվտանգությունը։ Մենք չգիտեինք, որ մեր այցը լինելու է մարտերից հետո։ ԱՄՆ-ում մենք հպարտ ենք, որ շրջապատված ենք հայրենասեր հայերով, ովքեր նաև մեր քաղաքացիներն են։ Նրանք մեր ուժն են և մեր ամբողջականության կարևոր մասնիկը»,- ​​ասել է Փելոսին։

Նմանատիպ