ԱՄՆ-ի կոնգրեսը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել ռուսական ռազմական արդյունաբերության դեմ
ԱՄՆ-ի կոնգրեսը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել ռուսական ռազմական արդյունաբերության դեմ

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամները պահանջում են պատժել զենք արտադրող ռուսական ընկերությունների գործընկեր երկրների անդամներին և առանձին անձանց: Ուղղումները մտցվել են ԱՄՆ-ի 2019 թվականի պաշտպանության բյուջեի նախագիծ:

Նախագծի հեղինակները համարում են, որ նախագահը պետք է ունենա իրավասություն, պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք աջակցում են Ռուսաստանի ռազմարդյունաբերությանը: Խոսքը Ռուսաստանի այն գործընկերների մասին, առանց որոնց օգնության, ռազմական հագեցվածությունը կդառնա անհնար:

Բացի այդ, սահմանափակումներ հնարավոր է սահմանեն այն երկրների կառավարության անձանց նկատմամբ, որոնք գնում են Ռուսաստանում արտադրված զենք: