ԱՄՆ-ի կողմից մաքսային սակագների միակողմանի հաստատման համար Եվրամիությունը պետք է պատրաստ լինի. Անգելա Մերկել
ԱՄՆ-ի կողմից մաքսային սակագների միակողմանի հաստատման համար Եվրամիությունը պետք է պատրաստ լինի. Անգելա Մերկել

ԱՄՆ-ի կողմից մաքսային սակագների միակողմանի հաստատման համար Եվրամիությունը պետք է պատրաստ լինի,-այս հայտարարությունը արել է Գերմանիայի կանցլերը:

Անգելա Մերկելի խոսքերով, գոյություն ունեցող իրավիճակի ֆոնին, Գերմանիան ունի բանակցելու ցանկություն:

«Եթե հնարավոր չի լինի խուսափել միակողմանի սակագների հաստատումից, ապա պետք է մտածենք, թե ինչպես ենք պատասխանելու այդ քայլին: Ես ուշադրությունը կենտրոնացրել եմ բանակցությունների վրա»,-ասել է Մերկելը:

Ալումինի և երկաթի վրա մաքսային սակագների հաստատման կապակցությամբ, ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Եվրամիության հետ բանակցությունները վարելու է իր կոմերցիոն հարցերով քարտուղար Վիլբուր Ռոսին:

Հիշեցնենք, ԱՄՆ-ի նախագահի կարգադրությամբ, Ալումինի ներկրման վրա հաստատվում է 10 տոկոսանոց, իսկ երկաթի վրա 25 տոկոսանոց սակագին: