ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է Իրանին ուղղված ավիահարվածի նոր տեսանյութ. «Մենք հայտնաբերում ենք սպառնալիքներ և ոչնչացնում դրանք մահացու ճշգրտությամբ»
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ Իրանի կողմից գիշերվա ընթացքում իրականացված բալիստիկ հրթիռային երեք հարձակումներից հետո Իսրայելի քաղաքացիների համար ապաստարանները լքելն արդեն անվտանգ է։ Այս մասին տեղեկությունը տարածում են իսրայելական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի կենտրոնական հատվածում, Երուսաղեմի մերձակայքում և Հորդանան գետի արևմտյան ափի որոշ շրջաններում։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ հարձակումների հետևանքով ոչ ոք չի տուժել։