ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է Իրանին ուղղված ավիահարվածի նոր տեսանյութ. «Մենք հայտնաբերում ենք սպառնալիքներ և ոչնչացնում դրանք մահացու ճշգրտությամբ»
10:44, 05.03.2026
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը սոցիալական ցանցում Իրանի դեմ իրականացված օդային հարձակման նոր կադրեր է հրապարակում։
«Իրանի վարչակարգի շարժական հրթիռների արձակման հնարավորությունները ոչնչացնելու ջանքերը շարունակվում են: Մենք գտնում ենք այդ սպառնալիքները և ոչնչացնում դրանք մահացու ճշգրտությամբ», – նշված է կենտրոնական հրամանատարության տարածած հայտարարության մեջ: