ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնում է, որ Խարգ կղզում հարձակման են ենթարկվել ավելի քան 90 ռազմական օբյեկտներ
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ Խարգ կղզում հարձակման է ենթարկվել ավելի քան 90 ռազմական օբյեկտ։
Կենտրոնական հրամանատարությունը այս հայտարարությունը արել է սոցիալական ցանցերում։
«Երեկ երեկոյան ԱՄՆ ուժերը լայնածավալ, ճշգրիտ հարված են հասցրել Իրանի Խարգ կղզուն։ Հարվածը ոչնչացրել է ռազմածովային ականների պահեստներ, հրթիռների պահեստներ, բունկերներ և բազմաթիվ այլ ռազմական օբյեկտներ։ ԱՄՆ ուժերը հաջողությամբ հարձակվել են Խարգ կղզում գտնվող ավելի քան 90 իրանական ռազմական թիրախների վրա՝ միաժամանակ պահպանելով նավթային ենթակառուցվածքները», – ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում գրել էր, որ ամերիկյան ուժերը հարձակվել են Խարգ կղզու վրա, որտեղ գտնվում է իրանական խոշոր նավթային տերմինալ։ Դոնալդ Թրամփը հարվածը որակել է որպես Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենահզոր ռմբակոծություններից մեկը։