ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնում է, որ Իրանի դեմ նոր ավիահարվածների հրամանը տրվել է ԱՄՆ նախագահի կողմից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է նոր օդային հարվածներ հասցնել Իրանին, ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։
«Հարվածները նպատակ ունեն էլ ավելի թուլացնել Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացությանը սպառնալու Իրանի կարողությունը և արագորեն պատժել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ)՝ երեկ երեկոյան Հորդանանում ԱՄՆ զինծառայողների վրա հարձակման համար», – ասվում է հայտարարության մեջ։
Տեղեկատվության համար՝ հուլիսի 17-ին Հորդանանում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են երկու ամերիկացի զինծառայողներ, իսկ մեկը անհետ կորել է։