ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնում է, որ Իրաքում վառելիքով լիցքավորող ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են անձնակազմի բոլոր վեց անդամները

18:54, 13.03.2026

Իրաքում լիցքավորող ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են անձնակազմի բոլոր վեց անդամները։

Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր անձնակազմի վեց անդամներից չորսի մահվան մասին։ Հրամանատարության տվյալներով՝ միջադեպի հանգամանքների հետաքննություն է ընթանում։ Նրանց խոսքով՝ մահացածների ինքնությունը չի հրապարակվի 24 ժամվա ընթացքում, մինչև նրանց հարազատներին չտեղեկացնեն։

Լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանի կողմից աջակցվող «Իրաքի իսլամական դիմադրություն» իրաքյան խմբավորումը ստանձնել է ամերիկյան ռազմական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը։ Խմբավորման հայտարարության մեջ նշվում է, որ KC-135 ինքնաթիռը խփվել է «երկրի ինքնիշխանությունն ու օդային տարածքը պաշտպանելու համար»։

Ըստ ամերիկյան կողմի, KC-135 ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իրաքում մարտի 12-ին։ Ինչպես բացատրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, միջադեպին ո՛չ թշնամու, ո՛չ էլ բարեկամական կրակ չի եղել։

Նմանատիպ