ԱՄՆ Կենտրոնական հրամանատարություն – «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» Իրանից բալիստիկ հրթիռներ է արձակել, սա ԱՄՆ ուժերի վրա անսպասելի հարձակման փորձ էր, բոլոր հրթիռները հաջողությամբ ոչնչացվել են

10:08, 29.07.2026

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ուժերը Իրանից մի քանի բալիստիկ հրթիռ են արձակել։ Դա Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ուժերի վրա անսպասելի հարձակման փորձ էր, — այս մասին նշված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է հայարարության մեջ, իրանական բոլոր հրթիռների ոչնչացումը հաջողությամբ է իրականացվել։

«ԱՄՆ ուժերը պահպանում են զգոնությունը և մարտական պատրաստվածության բարձր մակարդակը», — նշված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։

Նմանատիպ