ԱՄՆ կառավարության ներկայացուցիչ. ԱՄՆ-ն գիտի, թե որտեղ է Նիկոլաս Մադուրոն, որտեղ է նա մնում և ուր է գնում, եթե մենք ցանկանայինք նրան սպանել հրթիռով, կարող էինք դա արդեն անել
ԱՄՆ կառավարության ներկայացուցիչ. ԱՄՆ-ն գիտի, թե որտեղ է Նիկոլաս Մադուրոն, որտեղ է նա մնում և ուր է գնում, եթե մենք ցանկանայինք նրան սպանել հրթիռով, կարող էինք դա արդեն անել

ԱՄՆ-ը գիտի, թե որտեղ է գտնվում, որտեղ է մնում և ուր է գնում Նիկոլաս Մադուրոն։ «Եթե ուզենայինք նրան հրթիռով սպանել, մինչ այս էլ կարող էինք անել դա», – ասել է ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը «Աքսիոս»-ին տված հարցազրույցում։

Հրատարակության տվյալներով՝ Թրամփն ու իր թիմը հստակ հայտնել են, որ Վենեսուելայի հարցը միայն թմրանյութերին չի վերաբերում. նրանք հույս ունեն, որ ռազմածովային նավատորմը, գաղտնի գործողությունները և ճնշման այլ միջոցները ի վերջո իրավիճակը Մադուրոյի համար անհանդուրժելի կդարձնեն։

«Աքսիոս»-ի համաձայն՝ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները գրեթե անշեղորեն հավատում են, որ Մադուրոն կա՛մ հրաժարական կտա, կա՛մ կհասկանա, որ հարկավոր է արտագաղթել, չնայած այն փորձագետների պնդումներին, որ նա պաշտպանել է իր ռեժիմը հեղաշրջումից։

«Մենք չենք սպասում, որ Մադուրոն կմնա։ Սակայն, կտեսնենք», – նշել է վարչակազմի ներկայացուցիչը։

«Աքսիոս»-ի համաձայն՝ առնվազն որոշ մարդիկ կարծում են, որ Թրամփը վերջիվերջո որևէ տեսակի ցամաքային հարձակում կսկսի։ «Դժվար է պատկերացնել, որ նա բոլոր այդ միջոցները այնտեղ ուղարկի ու հետո պարզապես նավերի պայթյուններից հետո հետ քաշվի», – ասել է մեկ այլ աղբյուր։