ԱՄՆ իշխանությունը կարող է պահանջել ամերիկյան ընկերություններից հեռանալ Թուրքիայից, եթե Անկարան շարունակի մերձենալ Մոսկվայի հետ

16:05, 18.08.2022

ԱՄՆ իշխանությունը կարող է պահանջել ամերիկյան ընկերություններից հեռանալ Թուրքիայից, եթե Անկարան շարունակի մերձենալ Մոսկվայի հետ,- գրում է «Politico»-ն։

Հրատարակությունը գրում է, որ Սպիտակ տանը նման հանձնարարական տալու պատճառ կարող է լինել Անկարայի և Մոսկվայի միջև պաշտոնական տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը։

«Մենք կարծում ենք, որ Թուրքիան պետք է լինի բիզնեսի և կապիտալի ներգրավման համաշխարհային կենտրոն, սակայն Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները սպառնալիքներ կստեղծեն մնացած աշխարհի հետ Թուրքիայի ինտեգրման համար»,- «Politico»-ին ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի հետագա մերձեցման դեպքում Անկարային կարող են արգելել դոլարով վճարել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Սոչիում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որտեղ կողմերը պայմանավորվել են, որ երկու երկրների միջև առևտուրը կիրականացվի ազգային արժույթով և դրա ծավալը կավելանա մինչև 100 մլրդ դոլար։

Նմանատիպ