ԱՄՆ իշխանությունը և «Pfizer» ընկերությունը պայմանավորվել են միլիոնավոր դեղաչափերով Covid-19-ի դեմ նոր դեղահաբեր մատակարարել
ԱՄՆ իշխանությունը և «Pfizer» ընկերությունը պայմանավորվել են միլիոնավոր դեղաչափերով նոր դեղահաբեր մատակարարել Covid-19-ի դեմ,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
ԱՄՆ նախագահի խոսքով, եթե ԱՄՆ «Սննդի և դեղերի վարչությունը» լիազորի, ապա երկիրը շուտով կարող է դեղահաբեր ունենալ և բուժել վիրուսով վարակվածներին։
«Մենք արդեն տրամադրել ենք միլիոնավոր դեղաչափեր։ Այս թերապիան կլինի ևս մեկ գործիք մեր գործիքների տուփում՝ մարդկանց պաշտպանելու Covid-19-ի ամենավատ հետևանքներից»,- ասել է Ջո Բայդենը։
«Pfizer» ընկերության տվյալներով, նոր փորձնական հաբերը 90 տոկոսով նվազեցնում են հոսպիտալացման և մահացության դեպքերը։