ԱՄՆ Ինդիանա նահանգում փոթորիկների և ջրհեղեղների հետևանքով առնվազն վեց մարդ է մահացել

11:24, 16.08.2026

ԱՄՆ Ինդիանա նահանգում փոթորիկների և ջրհեղեղների հետևանքով առնվազն վեց մարդ է մահացել, հաղորդում է ABC News-ը։ Զոհերի թվում է Ջենինգս շրջանից չորս տարեկան մի տղա։ Երեխան մահացել է ուժեղ փոթորկի ժամանակ, երբ ծառը ընկել է նրա տան վրա։ Գերատեսչության տվյալներով՝ զոհվածների թվում են նաև 19-ամյա տղամարդ և 58-ամյա կին։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ իրավիճակը հատկապես դժվար էր Ինդիանապոլիսի տարածքում, որտեղ արտակարգ ծառայությունները ջրհեղեղի պատճառով տարհանել են տասնյակ մարդկանց։ Ինդիանայի նահանգապետ Մայք Բրաունը այս շաբաթվա սկզբին նահանգում արտակարգ դրություն է հայտարարել։ Բրաունը նշել է, որ այս մասին խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով համաձայնել է նահանգին դաշնային օգնություն հատկացնել։

Ինդիանա նահանգում մոտ 150,000 բաժանորդ մնում է առանց էլեկտրաէներգիայի։ Ինդիանայի արտակարգ իրավիճակների կառավարման դեպարտամենտի ղեկավար Ջոնաթան Ուիթհեմը նշել է, որ ջրհեղեղները լուրջ խնդիր կմնան հաջորդ 24 ժամվա ընթացքում։

Միևնույն ժամանակ, Ինդիանապոլիսի քաղաքապետ Ջո Հոգսեթը նշել է, որ քաղաքը տասնամյակներ շարունակ նման մասշտաբի ջրհեղեղ չի տեսել։

Նմանատիպ