ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները այսօր կհանդիպեն Ժնևում
ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները այսօր կհանդիպեն Ժնևում

Այսօր Ժնևում կկայանա ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հանդիպումը։

Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Պատվիրակության կազմում կլինեն նաև նախագահի հատուկ ներկայացուցիչները՝ 28 կետանոց ծրագրի հեղինակ Սթիվ Վիտկոֆը և Դեն Դրիսկոլը, որը մի քանի օր առաջ հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

Ուկրաինական պատվիրակության կազմում կլինեն՝ Ումերովը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը և Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսիլիցան։

«Մենք շարունակում ենք աշխատել ուկրաինացիների հետ՝ սա նրանց համար լավագույն գործարքը դարձնելու համար։ Մենք չենք կարող խոսել նրանց դիրքորոշման մասին, բայց գործարքը միշտ եղել է Միացյալ Նահանգների, ուկրաինացիների և ռուսների միջև համագործակցության արդյունք», – Axios-ին ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։

28 կետանոց պլանի մանրամասները նույնպես կարող են փոփոխվել, ասել են ԱՄՆ պաշտոնյաները, և այդ պատճառով նրանք բանակցություններ են վարում կողմերի հետ։