ԱՄՆ-ի Թենեսի նահանգում պայթուցիկ նյութերի գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով մի քանի մարդ զոհվել է, առնվազն 19-ը՝ անհետ կորած
ԱՄՆ Թենեսի նահանգում՝ պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով մի քանի մարդ զոհվել է։
Հաղորդվում է, որ առնվազն 19 մարդ համարվում է անհետ կորած։
Պայթյունը տեղի է ունեցել Accurate Energetic Systems ընկերության գործարանում, որը արտադրում է էներգետիկ նյութեր պաշտպանության, ավիացիայի և ապամոնտաժման ոլորտների համար։ Գործարանը գտնվում է Նեշվիլից մոտ 90 կմ հեռավորության վրա։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ հզոր պայթյունից հետո տեղի են ունեցել մի քանի փոքր պայթյուններ ևս։ Պատճառը այս պահին դեռ պարզված չէ։