ԱՄՆ-ի Սննդի և դեղերի վարչությունը հաստատել է Merck-ի կողմից արտադրված դեղահաբերը կորոնավիրուսի բուժման համար
ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղերի վարչությունը հաստատել է Merck-ի կողմից արտադրված դեղահաբերը կորոնավիրուսի բուժման համար։ Տեղեկությունը տարածում է Reuters գործակալությունը։
Merck և Ridgeback Biotherapeutics-ի կողմից արտադրված Molnupiravir-ը նախատեսված է մեղմ և միջին ծանրության ինֆեկցիաների բուժման համար ռիսկային խմբի մեծահասակների մոտ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղամիջոցի օգտագործումը հիվանդության վաղ փուլերում նվազեցնում է հոսպիտալացումը 30%-ով:
Դեղերի ադմինիստրատիվ գնահատման և հետազոտական կենտրոնի տնօրեն Պատրիսիա Կավակոնն ասել է, որ կորոնավիրուսի նոր տարբերակների տարածման լույսի ներքո կարևոր է մեծացնել վիրուսի դեմ պայքարի բուժական զինանոցը՝ օգտագործելով արտակարգ իրավիճակների համար։
Նախօրեին ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը հաստատել է Pesser-ի պատրաստած շտապ դեղահաբերը կորոնավիրուսի բուժման համար։