ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեին արվել են Վրաստանին աջակից հայտարարություններ
ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի, Եվրոպայի և տարածաշրջանային անվտանգության ենթակոմիտեին, «արժանապատվություն հեղափոխությունից հինգ տարի անց. ՈՒկրաինայի առաջընթացը/Ռուսաստանի բացասական գործողությունները» թեմայով տեղի են ունեցել լսումներ:
Լսումներին հրավիրվել էին ՈՒկրաինայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ, Կուրտ Վոկերը, Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի տնօրեն, Ջոն Հերբստը, Բրուկինգսի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության և նոր տեխնոլոգիաների նախագծի տնօրեն, Ալինա Պոլյակովան և Հերիթեյջ հիմնադրամի, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության ինստիտուտի փոխնախագահ, Ջեյմս Կարաֆանոն:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, լսումներին հրավիրված հյուրերը և սենատորները զրուցել են Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների մասին: Միջոցառմանը հիմնական ուշադրությունը բևեռված էր ՈՒկրաինայի վրա:
Արտգործնախարարության լրատվությամբ, հանդիպմանը բազմաթիվ անգամ հնչել են աջակից հայտարարություններ Վրաստանի հանդեպ:
Ջոն Հերբստը ուշադրությունը բևեռել է Վլադիմիր Պուտինի վրա և նրա կողմից բխող սպառնալիքների վրա և զրուցել դրանք կանխարգելլու շուրջ:
ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեին տեղի ունեցած միջոցառմանը հնչեցված աջակից հայտարարությունների մասին լուրը տարածել է Վրաստանի արտաքին գոծերի նախարարությունը: