ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Դոնալդ Կուկ» նավը մտել է Վրաստանի տարածքային ջրեր
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Դոնալդ Կուկ» նավը մտել է Վրաստանի տարածքային ջրեր

Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի «Դոնալդ Կուկ» (USS Donald Cook – DDG-75) նավը մտել է Վրաստանի տարածքային ջրեր: Բաթումի նավահանգստում նավին դիմավորել են, Վրաստանի ներքին գործերի նախարարության, սահմանային ոստիկանության առափնյա պաշտպանության վարչության տնօրեն, առաջին կարգի կապիտան, Ռամազ Պապիձեն և նույն վարչության ներկայացուցիչները:

Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, այցը ծառայում է ծովային ոլորտում ԱՄՆ-ի և Վրաստանի համագործակցության ամրապնդմանը:

ՆԳՆ-ում նշում են, որ նավի այցը Վրաստան իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հանձնարարականների համապատասխան: COVID 19-ի հնարավոր տարածումը կանխելու նպատակով հանդիպումները կանցկացվեն հեռակա կարգով `տեսակոնֆերանսի ձևաչափով:

Arleigh Burke դասի կառավարվող հրթիռային կործանիչ «Դոնալդ Կուկը» մասնակցում է տարբեր առաքելությունների ԱՄՆ-ի վեցերրորդ նավատորմի գործողությունների տարածքում և նպաստում է Սևծովյան տարածաշրջանում ծովային անվտանգության պահպանմանը և աջակցում է ՆԱՏՕ-ի գործողություններին և առաքելություններին:

«Դոնալդ Կուկը» Վրաստանի տարածքային ջրերը կթողնի վաղը ՝ փետրվարի 6-ին, Վրաստանի առափնյա պաշտպանության ծառայության հետ պլանային ուսումնավարժության ավարտից հետո: