ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին որքան հնարավոր է արագ վերսկսեն բանակցությունները
Ամերիկայի Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանում տեղի ունեցած բռնության փաստերը,- այս մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարության մեջ:
«Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել նրանց միջև գոյություն ունեցող հաղորդակցության ալիքները, որպեսզի կանխվի հետագա էսկալացիան և խստորեն պահպանվի հրադադարի մասին համաձայնագիրը»,- ասվում է հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել կողմերին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Բացի այդ, նաև կոչ է արվում կողմերին վերսկսել բանակցությունները որքան հնարավոր է շուտ:
Հայ-ադրբեջանական սահմանին զինված դիմակայությունը սկսվել է հուլիսի 12-ին: