ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կեղծ է համարում Թուրքիայի հայտարարությունը, 2016 թվականի պետական հեղաշրջման փորձում Վաշինգտոնի մասնակցության վերաբերյալ
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կեղծ է համարում Թուրքիայի հայտարարությունը, 2016 թվականի պետական հեղաշրջման փորձում Վաշինգտոնի մասնակցության վերաբերյալ

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կեղծ է անվանել Թուրքիայի հայտարարությունն առ այն, որ 2016 թվականի պետական հեղաշրջման փորձին մասնակցել է Վաշինգտոնը: Միացյալ Նահանգների պետքարտուղարության  հայտարարության մեջ նշվում է, որ Վաշինգտոնը չի մասնակցել 2016 թվականի իրադարձություններին և դատապարտել հեղաշրջման փորձը:

«Թուրքիայում իրադարձությունների վերաբերյալ այս դիտողությունները և ԱՄՆ-ի պատասխանատվության վերաբերյալ անհիմն մեղադրանքները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի դաշնակից և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակին», – ասվում է հայտարարության մեջ

Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար, Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ հեղաշրջման փորձի հետևում կանգնած էր ԱՄՆ-ն և այն իրականացրել են Գյուլենական ցանցի անդամները:

Թուրքիայում ռազմական հեղաշրջում զինվորականները փորձել են 2016 թվականի հուլիսի 15-ին: Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման կազմակերպիչ են անվանել ԱՄՆ-ում բնակվող մահմեդական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Գյուլենն ինքը հերքում է մեղադրանքները: