ԱՄՆ-ի պետքարտուղարի նամակը ևս մեկ ապացույց է, որ մեր անշրջելի ռազմավարական գործընկերությունը որակապես բարձր մակարդակի է. Դավիթ Զալկալիանի
Փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նամակը երկու երկրների միջև անշրջելի գործընկերության ևս մեկ հաստատումն է, և կարևոր է, որ այդ ռազմավարական գործընկերությունն ամրապնդվի ոչ միայն հայտարարություններով, այլ նաև կոնկրետ գործողություններով։
«Դրա վկայությունն այն է, որ մեր հիմնական ռազմավարական գործընկերը՝ ԱՄՆ-ը, ինչպես նաև արևմտյան մյուս գործընկերները, բարձր են գնահատում այն համագործակցությունը, որը մենք ունեցել ենք Աֆղանստանում գլոբալ անվտանգության մարտահրավերի դեմ պայքարում։ Մենք նաև օգնություն ենք ցուցաբերել ավելի քան 2500 քաղաքացիական անձանց: Նույն թվով զինվորականներ, ինչպես նաև համապատասխան զինտեխնիկա դուրս է բերվել Վրաստանի տարածքով, և մենք ստացել ենք մի շարք աջակցության նամակներ, ինչպես նաև երախտագիտության արտահայտություններ մեր տարբեր ռազմավարական գործընկերներից»,- ասել է Դավիթ Զալկալիանին։
Ըստ ԱԳ նախարարի՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի այս նամակը ևս մեկ ապացույց է, որ Վրաստանի և ԱՄՆ-ի գործընկերությունն ու ռազմավարական համագործակցությունը գտնվում է որակապես բարձր մակարդակի վրա, և որ այն հետագայում էլ ավելի կխորանա։ Զալկալիանիի խոսքով, այս ցանկությունը ևս մեկ անգամ արտահայտված է արտաքին գործերի նախարար Էնթոնի Բլինկենից ստացած նամակում։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շնորհակալություն է հայտնել Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիին Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններում ներդրած ավանդի համար և նամակ է ուղարկել նրան։